ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հայոց ցեղասպանության մասին՝ կինոլեզվով

Հայոց ցեղասպանության մասին՝ կինոլեզվով
17.03.2015 | 11:08

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ՝ «Այլևս երբեք…» խորագրի ներքո: Կինոցուցադրությունները մեկնարկել են «Քեզ հետ, Հայաստա՛ն» և հայկական քաղաքակրթությունը ներկայացնող ցուցահանդեսային ծրագրերին զուգահեռ:
Կինոցուցադրությունների համար ընտրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող լավագույն խաղարկային և վավերագրական ֆիլմերը:
«Այլևս երբեք…» ծրագիրը մեկնարկել է փետրվարի 24-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում՝ Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմի ցուցադրությամբ: Ցուցադրությանը նախորդել են պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանի, Կառլա Կարապետյանի ելույթները:
Ընդհանուր առմամբ Բելառուսում ցուցադրվել է լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական 7 ֆիլմ ¥Սյուզան Խարտալյանի «Տատիկի դաջվածքները», Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վեռնոյի «Մայրիկ», Արա Երնջակյանի «Խավարում», Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցահանդեսում» և Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» ֆիլմերը¤:
Մարտի 7-ին «Այլևս երբեք…» ծրագիրը մեկնարկել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Մաքսիմ Գորկու անվան թատրոնում: «Այլևս երբեք…» ծրագրի նախնական գաղափարը Գերմանիայում վերածվել է հայկական մշակույթի մեկամսյակի: Ծրագրում ընդգրկված են ներկայացումներ, համերգներ և կինոդիտումներ: Կինոցուցադրությունները ներառել են Օսկար Ափֆելի «Հոշոտված Հայաստան», Սյուզան Խարտալյանի «Տատիկի դաջվածքները» ֆիլմերը՝ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի ներկայացմամբ: Մարտի 8-ին մեկնարկել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Հատուկ հրավիրյալների թվում են եղել կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը, ովքեր ներկայացրել են վիդեոինստալյացիա` նվիրված «Հոշոտված Հայաստան» ֆիլմի գլխավոր դերակատար և սցենարի հեղինակ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանին:
«Այլևս երբեք…» ծրագրի շրջանակում մինչև «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկը, ցուցադրություններ տեղի կունենան նաև Բուլղարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում, Շվեյցարիայում:
«Այլևս երբեք…» ծրագրի համակարգողն Է Րաֆֆի Մովսիսյանը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ